2014թ Օլիմպիադայի կրակի փոխանցավազքը կանցնի Մոսկվայով 2013թ հոկտեմեբերի 7-10-ը:
Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի էստաֆետը կմեկնարկի 2013թ հոկտեմբերի 7-ից և կավարտվի 4 ամիս անց` Օլիմպիադայի բացման օրը: Ինչպես հաղորդում են Սոչիի էստաֆետի կազմակերպիչները, այն կլինի «սպիտակ» Օլիմպիադաների պատմության մեջ ամենաերկարաժամկետը և զանգվածայինը:
Էստաֆետը կտևի 123 օր, կրակը կանցնի 65 հազար կիլոմետր և այն կտանի մոտ 44 հազար մարդ, այդ թվում` կամավորները: Մոսկվայում 2013թ կկայանան 62 միջտարածաշրջանային, համառուսական և միջազգային սպորտային իրադարձություններ և այլ միջոցառումներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:






