ՖԻՖԱ-ն շտկումներ է կատարել աշխարհի առաջնությունների հովանավորների որոնումների ռազմավարության մեջ: «Ազգային գործընկեր» կատեգորիան ԱԱ-2018-ին, որն անցնելու է Ռուսաստանում, կվերափոխվի «մայրցամաքային գործընկերոջ»: Այդպիսով երրորդ մակարդակի հովանավորներ կարող են դառնալ ոչ միայն ռուսական ընկերությունները, այլ նաև այլ եվրոպական ընկերություններ:
Ըստ Ժերոմ Վալկեի, այդ նորարարությունը կհեշտացնի ՖԻՖԱ-ի երրորդ մակարդակի հովանավորների հետ պայմանագրերի կնքումը:






