«12 տարիների ընթացքում, երբ ես վարել եմ ՄՕԿ նախագահի պաշտոնը, վերջին Օլիմպիական խաղերը, որոնք այս ամռանը կայացան Լոնդոնում, մեծ շուքով անցան»,-ասել է Ժակ Ռոգեն:
Նա խոստովանել է, որ ամեն օր հանդիպում է լոնդոնյան խաղերի հաջողության ապացույցների: Ըստ նրա, խաղերի կազմակերպումն ազդեցություն է ունենում ամբողջ քաղաքի և դրա բնակչության, կազմակերպիչների, առևտրային գործընկերների և Օլիմպիական շարժման բոլոր անդամների վրա:
Նա հույս է հայտնել, որ հետագայում ևս Օլիմպիական խաղերը կշարունակեն իրենց հաղթարշավը:






