ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը գերակայող է համարում պայմանավորվածությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բաթումից եւ Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրս բերման ժամկետի շուրջ, հաղորդում է «Երկիր» թերթը: Մեկնաբանելով ռուսական ռազմակայանների մի մասը Վրաստանից Հայաստան տեղափոխելու հնարավորությունը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «տվյալ փուլում այնքան էլ կարեւոր չէ, թե ուր կփոխադրվեն Վրաստանից դուրս բերվող ռազմակայանները, գլխավորն այն է, որ կատարվեն 1999 թվականի Ստամբուլի համաձայնությունները»: