AM
26 May 2005 - 05:08 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին մտադիր չէռուսական ռազմակայանները իր տարածքից դուրս բերելուց հետո օտարերկրյա այլ ռազմակայաններ տեղաբաշխել իր տարածքում, հաղորդում է «Երկիր» թերթը: Վրաստանը «չի պատրաստվում ո՛չ միջանցք, ո՛չ հենակետ, ո՛չ էլ հարթակ լինել օտարերկրյա զորքերի կամ ռազմակայանների համար»,- հայտարարել է նա: «Վրաստանի համար վերջին տարվա գլխավոր ձեռքբերումն այն է, որ երկիրը դարձավ մի պետություն, որի հետ հաշվի են նստում բոլորը»,- ավելացրել է Սահակաշվիլին: