Հունիսի 3-ին Ավստրիայում տեղի կունենան հայկական եռյակի համերգը, հաղորդում է Allgemeine Zejtung-ը: Համերգի ժամանակ կհնչեն Հայդնի, Շումանի եւ Շուբերտի ստեղծագործությունները: Եռյակի մասնակիցներն են` Իզաբելլա Մելքոնյանը (ֆորտեպիանո), Աննա Մելքոնյան (ջութակ) եւ Դավիթ Մելքոնյան (թավջութակ): Համերգի կազմակերպիչն է «Ամեն ինչ երեխաների համար» կազմակերպությունը:Համերգի հասույթը կուղղվի հայկական մանկական կենտրոնի կարիքներին: Համերգը տեղի կունենա Վիենայի Թերեզիանումում: