AM
26 Մայիս 2005 - 05:18 AMT

Ջ.ԲՈՒՇԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԲԹՋ-Ն ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթատարի բացման արարողության ժամանակ ԱՄՆ էներգետիկայի նախարար Սամյուել Բոդմանը հայտարարել է, թե ԲԹՋ-ն մեծ դեր է կատարելու համաշխարհային էներգետիկ քաղաքականության մեջ եւ էական ազդեցություն կունենա հանաշխարհային էներգետիկայի վրա, հաղորդում է «Երկիր» թերթը: Բոդմանը ընթերցել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նամակը, որտեղ հույս է հայտնել, որ ԲԹՋ շահագործումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու կօգնի Ադրբեջանի ժողովրդին ավելի հաջող իրականացնել տնտեսական բարեփոխումները: ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ որ ԲԹՋ-ն դառնա այն լծակը, որը կօգնի նրանց հասնել ավելի մեծ հաջողությունների իր տնտեսության եւ ժողովրդավարական նորմերի ամրապնդման հարցում: