«Խոսել այսօր յոթ շրջանների կամ զորքերի տեղափոխման մասին անիմաստ եմ գտնում»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով` տվյալ հարցի առնչությամբ չկա ոչ մի պայմանավորվածություն: Չկա պայմանավորվածություն նաեւ սկզբունքների առնչությամբ: «Այնպես որ պարոն Մերզլյակովն իր հայտարարություններում, թերեւս, նույնպես ցուցաբերում է որոշակի լավատեսություն: Սակայն մենք պետք է իրատես լինենք: Տվյալ հարցը` բանակցությունների հարց է, որի վերաբերյալ մինչեւ օրս չի արձանագրվել ոչ մի առաջընթաց: Կրկին վերադառնամ խնդրին. առայժմ բանակցային գործընթացում մասնակցում են Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն ընդգրկված չէ բանակցային գործընթացում: Եվ վերջնական որոշումների մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կմասնակցի բանակցությւոններին եւ կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը հասարակությանը, միջնորդներին եւ շահագրգիռ կողմերին»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:






