Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ այցով Երեւանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարգերիտա Բոնիվերին այսօր ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցության մասին»: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը նաեւ շոշափել են միջազգային կազմակերպություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին: