Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով առաջիկայում կարող է փոխադրվել մոսկովյան «Սպարտակ», օգտակար կլիներ այդ ակումբին:
«Եթե տեղափոխումն իսկապես իրականացվել է, ապա, անխոս, Մովսիսյանի համար դա մեծ քայլ կլինի դեպի առաջ: «Կրասնոդարն» ու «Սպարտակն» անհամեմատելի են, այնպես որ մասնագիտական մակարդակում խաղացողի համար դա հրաշալի իրադարձություն է: Իմ կարծիքով, Մովսիսյանն ունի այդ թիմին օգնելու պոտենցիալ»,-Մինասյանի խոսքը փոխանցում է championat.com-ը:
Մարզիչը կարծում է, որ «այժմ այդ թիմի կազմում շատ լեգիոներներ կան: Միակ բանը, որ կարելի ասել այն է, որ Յուրան այնտեղ կխաղա, քանի որ նա լավ մակարդակի մարզիկ է»,-ասել է Մինասյանը:






