AM
27 May 2005 - 05:25 AMT

LUFTHANSAN ՀԱՏՈՒԿ ԳՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՐԵՎԱՆԻՑ ՄԵԿՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեւան-Մյունխեն կանոնավոր չվերթերի կազմակերպման կապակցությամբ, Lufthansa ավիաընկերությունը հատուկ գներ է առաջարկել Հայաստանի մայրաքաղաքից Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա եւ Աֆրիկա մեկնող ուղեւորների համար: Սկսած 2005 թվականի հունիսի 3-ից Lufthansa ավիաընկերության առաջարկությունների նոր փաթեթից օգտվող ուղեւորները հնարավություն են ստանում Երեւանից մեկնել Գերմանիայի ցանկացած քաղաք` Մյունխեն, Բեռլին, Ֆրանկֆուրտ, Քյոլն, Դրեզդեն եւ այլն վճարելով 299 դոլար, Եվրոպայի ցանկացած քաղաք` Ամստերդամ, Բրյուսել, Հռոմ, Մադրիդ, Միլան եւ այլն 349 դոլարով, իսկ աֆրիկյան եւ հյուսիսամերիկյան ուղղություններով` 599 դոլար: Ըստ աղբյուրի, հատուկ առաջարկը կգործի հունիսի 3-ից հոկտեմբերի 24-ը: