Ամառային պատանեկան Օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեի նիստը, որը տեղի կունենա 2014-ին Նանկինում (Չինաստան), ներկայացրել է խաղերի թալիսմանը, որը ստացել է Նանկինլելե անունը:
Դրա ստեղծման համար նկարիչներին ոգեշնչել է գունագեղ գետաքարը, որը քաղաքի խորհրդանիշներից է: Թալիսմանի դիզայնն ունի այդ քարին բնորոշ ձև և արտաքին տեսք, ինչպես նաև ներառում է իր մեջ խաղերի խորհրդանիշի ներկապնակի գույները:
«Լելե» բառը ներկայացնում է իրար բախվող քարերի ձայնը և արտասանվում է որպես չինական բառ, որը նշանակում է երջանկություն և ուրախություն:
«Նակինլելեի դիզայնը, հիրավի, ոգեշնչող է և անկասկած կգրավի ողջ աշխարհի երիտասարդության, ինչպես նաև ավագ սերնդի ուշադրությունը»,- ասվում է ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեի շնորհավորական նամակում:
Նանկինլելեն ներկայացվել է Օլիմպիական կենտրոնում հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցել են 4000 մարդ: Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան Նանկինում 2014-ի օգոստոսի 16-28-ը:






