Հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը և Հրայր Սիմոնյանը նոյեմբերի 30-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում հանդես կգան միջազգային մրցաշարում:
Մրցաշարին կմասնակցեն նաև Բելառուսի, Բելգիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ղազախստանի շախմատիստները: Մասնակցության համար գրանցվել են 22 միջազգային գրոսմայստերներ և 10 միջազգային վարպետներ:
Նման մրցաշարերի անցկացման պատմության մեջ առաջին անգամ կհաստատվի միջազգային գրոսմայստերի նորմա:






