AM
1 Դեկտեմբեր 2012 - 07:48 AMT

Երևանյան ԱԱ. Արտավազդ Հարոյանը 14:5 հաշվով հաղթել է Եվգենի Մարտինենկոյին

Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաղթարշավը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հաղթողների շարքերը համալրել է նաև 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը:

Նա նախնական մարտում վստահ հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը առավելության է հասել 14:5 հաշվով՝ վստահ առաջ լինելով բոլոր 3 ռաունդներում:

Մարտից հետո նա խոստովանել է, որ անպայման ցանկանում էր սեփական երկրպագուների առջև հաղթանակ տոնել: Ըստ նրա, մրցակիցն այդքան էլ ուժեղ չէր, և շատ ջանքեր չգործադրեց 1/8 եզրափակիչ անցնելու համար: