AM
1 December 2012 - 08:52 AMT

Բակո Սահակյան. Արցախում ինտերնետի սակագների նվազումը շատ կարևոր է տնտեսական և սոցիալական տեսանկյուններից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարևոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, հայտնում է: