Դեկտեմբերի 1-ին՝ երևանյան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 3-րդ մրցութային օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան չորսը:
Մինչև 49 կգ քաշային կարգում Հայրիկ Նազարյանը մրցելու է Տինկո Ռոսենով Բանաբակովի (Բուլղարիա) հետ: Իր առաջին մարտում Նազարյանը 21:12 հաշվով հաղթել է իտալացի Ջանլուկա Կոնսելմոյին:
Տարոն Սողոմոնյանը (56 կգ) ուժերը չափելու է Դմիտրի Սապոնի (Բելառուս) հետ: Նա հայ բռնցքամարտիկներից առաջինն է մրցասպարեզ դուրս եկել և 18: 12 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նասրադին Մամադովի նկատմամբ:
Իսկ երեկոյան մրցահերթում մինչև 75 կգ քաշային կարգում Արտավազդ Հարոյանը մենամարտելու է Աբուրլահամ Աբու Լուբդենի (Գերմանիա) հետ: Նա երեկ 14:5 հաշվով ուժեղ է եղել Եվգենի Մարտինենկոյից (Իսրայել): Իսկ Գոռ Երիցյանը (64 կգ) հանդիպելու է Անվար Տուրապովի (Ուզբեկիստան) հետ: Մինչ այդ նա 21:8 հաշվով հաղթել է Յու-Լին Լյուին (Թայպե):






