Կրասնոդարի Կուբանի կազակական երգչախմբի համերգային դահլիճում տեղի է ունեցել տոնական համերգ` նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Միջոցառումը կազմակերպվել էր Կրասնոդարի երկրամասային երիտասարդական «Երկիր» միության ուժերով (նախագահ Դիանա Հունանյան): Համերգին ելույթ են ունենցել երիտասարդ երգիչներ, «Արաքս» պարային համույթը, «Անի» վոկալ-գործիքային խումբը եւ «Կուբանի հայեր» ՈՒՀԱ-ի թիմը: Ելույթ է ունեցել նաեւ Մշակույթի կենտրոնի եւ «Նարեկ» միության մանկական պարային համույթը: Տոնակատարության շրջանակներում Կուբանի մայրաքաղաքի հայ համայնքը միացել է Հայաստանում անցկացված «Միասնության շուրջպարին»: Կրասնոդարում «Քոչարի» շուրջպարը պարել են Սբ.Հովհաննես Ավետարանիչ հայկական եկեղեցու շուրջ: