Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը իսրայելական Էյլաթ քաղաքում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
Մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցելու են Վլադիկ Կարապետյանը (69 կգ),Սեդրակ Խաչատրյանը (85կգ),Միքայել Միքայելյանը (94կգ), Համլետ Պողոսյանը (105կգ), Գոռ Մինասյանը (+105կգ) և Իզաբելա Յայլյանը (53 կգ):
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես են գալու Զորիկ Պողոսյանը (69 կգ), Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ), Կարապետ Բարսեղյանը (+105կգ) և Նաիրա Հարությունյանը (+75 կգ):






