Թուրքիային ԵՄ չընդունելը կարող է ծայրահեղ բացասական հետեւանքներ ունենալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, տեղեկացնում է «Երկիր» թերը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ պառակտում լինի Թուրքիայի եւ մնացած Եվրոպայի միջեւ»,- ընդգծել է նա: Նման իրավիճակը կարելի է բնութագրել որպես քաղաքակրթությունների` մահմեդական Թուրքիայի եւ քրիստոնեական Եվրոպայի բախում: «Դա սարսափելի կլինի»,- նշել է նա: Պաշտպանելով Թուրքիային` Ռայսը նշել է, որ Եվրամիությանը ինտեգրվելու համար այդ երկիրը պետք է կատարի ԵՄ անդամության թեկնածուներին ներկայացվող բոլոր պահանջները, տեղեկացնում է AP: