Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 7 բռնցքամարտիկներ:
«Մենք լավ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել Ծաղկաձորում և Աբովյանում: Տղաները պատրաստ են առաջնությանը: Կարծում եմ, որ նրանք հնարավորինս լավ հանդես կգան: Այսօր գիշերը մեր պատվիրակությունը կուղևորվի Կալինինգրադ, որտեղ վերջին նախապատրաստական փուլը կանցկացնենք»,-ասել է Աղամալյանը:
ԵԱ-ում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (49կգ ք/կ), Նարեկ Աբգարյանը (52կգ ք/կ), Արամ Ավագյանը (56կգ ք/կ), Հովհաննես Բոչկովը (60կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (64կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (69կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (91կգ ք/կ):
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում:






