Խառը մարտարվեստի ռուսաստանցի մարտիկ Կիրիլ Սուխոմլինովը չկարողացավ նվաճել ProFC չեմպիոնի գոտին թեթև քաշում, մրցավարների միաձայն որոշմամբ նա զիջեց Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանին:
Առաջին ռաունդում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը: Իսկ երկրորդ 5 րոպեում Խաչատրյանը որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Սկզբում նա ճշգրիտ հարված հասցրեց Սուխոմլինովին, որից հետո մարտիկի մոտ լուրջ վնասվածք առաջացավ՚: Այնուհետև հայ մարզիկը մոտ էր խեղդող հնարքի հաջող անցկացմանը, սակայն ռուսաստանցին մինչև վերջ չդիմացավ:
Իսկ երրորդ ռաունդում Խաչատրյանը գրագետ գործը հասցրեց հաղթանակի:
Խաչատրյանին չեմպիոնական գոտին հանձնեց մրցաշարի հատուկ հյուրը՝ հոկեյի «Վիտյազի» ֆորվարդ-տաֆգայ Ջերեմի Յաբլոնսկին:






