AM
3 Դեկտեմբեր 2012 - 08:19 AMT

Անդրե Աղասին առաջիկայում կարող է զբաղվել քաղաքականությամբ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին առաջիկայում կարող է զբաղվել քաղաքականությամբ: ԱՄՆ երկու առաջատար քաղաքական ուժերը` Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունը, Աղասիին արդեն առաջարկել են Նևադա նահանգում դառնալ կուսակցական ֆունկցիոներ:

«Իմ ողջ կյանքի ընթացքում երկու կուսակցությունները մշտապես ինձ հետ կապ են որոնել: Իմ հարազատ նահանգ Նևադան կարող է ինչ-որ կերպ դառնալ երկրի քաղաքական կյանքի բարոմետրը: Ինձ դուր է գալիս հետևել ժողովրդավարությանը գործության մեջ»:

Աղասին կանոնավոր կերպով շփվում է ԱՄՆ տարբեր քաղաքական գործիչների հետ իր բարեգործական ասոցիացիայի ղեկավարման գործընթացում: