Գերմանիայի քրիստոնեասոցիալական միության (CSU) նախագահ եւ Բավարիայի վարչապետ Էդմունդ Շտոյբերը հայտարարել է, որ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությունն ավելի շատ դժվարությունների մեջ կդնի Եվրոպային, քան օգուտ կբերի` նրան, տեղեկացնում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Սաբահի» հրատարակումը: Ելույթ ունենալով Բունդեսռաթում` Շտոյբերն ասել է, որ Ֆրանսիայի քաղաքացիների ԵՄ սահամանդրությանը «դեմ» քվեարկելու պատճառներից մեկն էլ Թուրքիայի ԵՄ անդամակցության վիճելի հարցն է: Նշելով, որ ԵՄ անդամակցության թեկնածու ամեն երկիր պետք է նախ կատարի իր առաջ դրված բոլոր չափանիշները եւ ունակ լինի ընդունելու, որ ԵՄ-ը կարող է նոր պահանջներ էլ դնել իր առջեւ, նա ընդգծել է. «Եվրոպային եւ եվրոպացիներին դժվարության մեջ մտցնողները չեն կարող օգուտ բերել նույն Եվրոպային»: