AM
3 December 2012 - 10:12 AMT

«Այաս» հայկական ծովային ակումբի նախագահ Կարեն Բալայանը պատրաստվում է Սոչիում կառուցել Նոյան տապան

«Այաս» ծովային հետազոտությունների հայկական ակումբի նախագահ, հայտնի հայկական «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը հայտարարել է Սոչիում Նոյան տապան կառուցելու մտադրության մասին: Այդ հարցերը նա քննարկել է Պետրոզավոդսկում Կարելիայի ծովային կենտրոնի և «Բևեռային Ոդիսևս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրիևի հետ, հաղորդում է Կրասնոդարի երկրամասի «Ժիվայա Կուբան» ինտերնետ-օրագիրը:

«Կարեն Բալայանի գաղափարն ինձ դուր եկավ: Քննարկման ընթացքում մենք հանգել ենք եզրակացության. բիբլիական նավի կառուցումը պետք է դառնա միջազգային սոցիոմշակութային նախագիծ, որին, հուսով ենք, կմասնակցեն ոչ միայն եղբայրական երկրները և ժողովուրդները, այլ նաև աշխարհի շատ երկրներ, առաջին հերթին` Սևծովյան-Միջերկրական ծովի ավազանի երկրները, ինչպես նաև հայկական սփյուռքը»,- ասել է Դմիտրիևը:

Նրա խոսքով, տապանի կառուցումը «եզակի հնարավորություն է անցկացնել մարդկության պատմության մեջ ամենանշանավոր նավի վերակառուցման գիտափորձը, ապացուցել նրա գոյության և նավարկության իրականությունը»:

Կողմերը հանգել են այն կարծիքին, որ շինարարության համար ամենահարմար տեղը Սոչիի շրջանում սևծովյան ափն է: