AM
31 May 2005 - 05:29 AMT

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ «ՈՉ» ԱՍԱՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն եւ ԵՄ-ում ծառայությունների ազատականացմանը բոլորից շատ ընդդիմացան ֆրանսիացիները»,-հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տաոմիոյան, հաղորդում է «Երկիր» թերթը: Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իրենց «ոչը» ֆրանսիացիներն առաջին հերթին ասել են Թուրքիային: Հանրաքվեի արդյունքները Ֆրանսիայում հետընթաց արձանագրեցին ԵՄ սահմանադրության շուրջ համաձայնության հասնելու գործում, ավելացրել է Տաոմիոյան: