AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:19 AMT

Յուտա նահանգը հայտարարել է, որ մտադիր է Օլիմպիադա-2026-ի անցկացման հայտ ներկայացնել

ԱՄՆ-ի Յուտա նահանգի նահանգապետ Գերի Հերբերտը հայտարարել է, որ մտադիր է Օլիմպիադա-2026-ի անցկացման հայտ ներկայացնել: Նրա խոսքով, տարածաշրջանն ամբողջովին պատրաստ է նման միջոցառման կազմակերպմանը:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Օլիմպիադան անցկացնել առանց ծախսերի հնարավոր չէ: Սակայն մենք կարող ենք առաջարկել խաղերի անցկացման գրեթե իդեալական պայմաններ: Յուտայում բազմաթիվ սպորտային օբյեկտներ կան, որոնք պատրաստ են ընդունել մարզիկներին: Մի խոսքով, խաղերի կազմակերպման համար աշխախարհում ավելի համրար տեղ չես գտնի»,-ասել է նա: