Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է 2013-ի փետրվարին Բուենոս Այրեսում կայանալիք ATP մրցաշարին մասնակցելու վերաբերյալ իր որոշումը:
«Ես միշտ մեծ հաճույքով եմ հանդես գալիս տնային մրցաշաշերում: Ինձ դուր է գալիս խաղալ իմ երկրպագուների առջև: Ինձ համար մեծ պատիվ կլինի կրկին հանդես գալ Բուենոս Այրեսում: Ինձ թվում է, որ տանը խաղալու զգացողությունները ոչնչի հետ չես համեմատի»,-Նալբանդյանի խոսքը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը»:
Նա Բուենոս Այրեսի մրցաշարում հաղթել է 2008թ: 2012թ խաղաշրջանի ընթացքում Նալբանդյանը հասել է մինչև Copa Claro-ի կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է ապագա չեմպիոն իսպանացի Դավիթ Ֆերրերին` 1:6, 4:6 հաշվով:






