Իսրայելական Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
Մինչև 20 տարեկանների պայքարում Իզաբելա Յայլյանը (53 կգ) երկամարտի 178 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա 80 կգ զբաղեցրել է 3-րդ տեղը: Հաղթողի կոչումը նվաճել է Կրիստինա Իովուն (Մոլդովա) 207 կգ արդյունքով:
Մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցելու են նաև Վլադիկ Կարապետյանը (69 կգ),Սեդրակ Խաչատրյանը (85կգ),ՄիքայելՄիքայելյանը (94կգ), Համլետ Պողոսյանը (105կգ) և Գոռ Մինասյանը (+105կգ):
Մինչև 23 տարեկանների առաջնությունում հանդես են գալու Զորիկ Պողոսյանը (69 կգ), Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ), Կարապետ Բարսեղյանը (+105կգ) և Նաիրա Հարությունյանը (+75 կգ):






