Կազան քաղաքի «Ակ Բարս» մարզահամալիրում անցկացվել է սամբոյի ուսանողների աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին շուրջ 200 մարզիկ աշխարհի 41 երկրից:
Մրցաշարին Հայաստանից մասնակցել են 2012 թվականի աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Գոռ Մայիլյանը և աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը:
Մայիլյանը 62 կգ քաշայինների պայքարում գրավել է 5-րդ տեղը, իսկ Կիրակոսյանը (52 կգ) մեկ պարտությունից հետո հաղթելով հետագա գոտեմարտերում` նվաճել է բրոնզե մեդալ:






