AM
4 Դեկտեմբեր 2012 - 11:05 AMT

Բռնցքամարտի ԱԱ. Տարոն Սողոմոնյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Դեկտեմբերի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ փուլի մենամարտերը:

56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը չկարողացավ հաղթահարել 1/4 փուլի արգելքը և դուրս մնաց հետագա պայքարից: Քառորդ եզրափակչում նա մրցեց կուբացի Ալեքսիս Դամիան Գուիբերտի հետ: Առաջին ռաունդն անցավ կուբացի մարզիկի առավելությամբ, և նա հաղթեց 6:3 հաշվով:

Երկրորդում Սողոմոնյանն ակտիվություն մտցրեց իր գործողություններում, սակայն նրա ոչ բոլոր հարվածներն էին դիպուկ ստացվում: Արդյունքում նա կրկին զիջեց՝ 10:7:

Վերջին՝ վճռորոշ ռաունդում, հայ բռնցքամարտիկը իր միավորները հասցրեց 12-ի, սակայն կուբացին վաստակեց 17 միավոր և հաղթանակի հասավ:

Երևանյան աշխարհի առաջնությունում նա անցկացրել է 4 մենամարտ և հաղթել է համապատասխանաբար ադրբեջանցի Նասրադին Մամադովին, Դմիտրի Սապոնին (Բելառուս) և Ջահանգիր Դավիդովի (Ուզբեկստան):

Երեկոյան ելույթ են ունենալու Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը (+91կգ), որոնց մրցակիցներն են լինելու Ստիդ Բարնաբին (Անգլիա) և Իոսիպ Գրանիչը (Խորվաթիա):