AM
4 December 2012 - 12:08 AMT

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարում է, որ համագործակցության մասին արձանագրություն չի ստորագրել ՀՀԿ-ի հետ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը` «Ենի Ադրբեջանը», «սադրիչ» է անվանել տարածված հայտարարությունը Հայաստանի կուսակցություններից որևէ մեկի հետ համագործակցության մասին:

Կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են միջոցառման, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, բայց չեն ստորագրել ոչ մի փաստաթուղթ, ասել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլին, հաղորդում է «Թրենդը»:

Ինչպես հաղորդել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության կայքը, դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել «Եվրասիական ինտեգրացումը 21-րդ դարում» համաժողովը, որի շրջանակներում համագործակցության մասին արձանագրություն են ստորագրել «Միանսական Ռուսաստան» կուսակցության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Նուր Օտան» ժողովրդա-դեմոկրատական կուսակցության և «Ենի Ադրբեջանի» ներկայացուցիչները: Պլանավորվում է, որ վերջնական խմբագրությամբ փաստաթուղթը կառաջարկվի 2013-ի սկզբին: