«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը «Սպարտակ» կձևակերպվի մինչև շաբաթվա ավարտը, հայտնել է gazeta.ru-ին գործարքին մոտ անձը:
25-ամյա Մովսիսյանն այս խաղաշրջանում «Կրասնոդարի» կազմում 13 խաղի է մասնակցել, որից 9-ում աչքի է ընկել: Նա նաև երկու արդյունավետ փոխանցում է կատարել: Վերջին հանդիպումներին նա չի մասնակցել վնասվածքի պատճառով:
Կարիերան ԱՄՆ-ում սկսած ֆուտբոլիստը «Կրասնոդար» էր տեղափոխվել անցած տարվա հունվարին դանիական «Ռանդերսից» երկու մլն եվրոյի դիմաց:






