AM
4 Դեկտեմբեր 2012 - 14:18 AMT

Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» հույս ունի հաղթելու «Յուվենթուսի» հետ խաղում

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յուվենթուսի» հետ խաղից առաջ ասել է, որ հուսով են, որ կհաղթեն այս խաղում:

«Գիտենք, որ եվրոպական բարձր մակարդակի ակումբները ևս, ինչպիսին է նաև «Յուվենթուսը», պարտվում են: «Շախտյորում» երիտասարդ լավ ֆուտբոլիստներ են և դրա հետ մեկտեղ մենք ունենք նաև փորձ: Այնուամենայնիվ, վաղվա խաղը ևս կավելացնի մեր փորձը: Հուսով ենք, որ լավ արդյունքի կհասնենք»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: Մարզիչը հավելել է, որ շատ կարևոր խաղ է սպասվում, սակայն իր ֆուտբոլիստները հպարտ են, որ «Շախտյորը» նման մակարդակի է հասել:

«Շատ բան է կախված նրանից, թե ինչպես կսկսենք խաղը: Մենք լավ ենք պատրաստվել: Շատ բան հենց մեզանից է կախված: Իսկ արդյունքը կտեսնենք վաղը»,-հավելել է նա:

Е խմբում «Շախտյորը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Յուվենթուսը» 9 միավորով 2-րդն է: Այս թիմերի միջև խաղը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: