ՄՕԿ-ը որոշել է զրկել Հնդկաստանին իր հովանու ներքո անցնող միջոցառումներին մասնակցելու իրավունքից: Նման որոշում է կայացվել, քանի որ պետական մարմինները միջամտել են երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի ընտրություններին, ինչը հակասում է Օլիմպիական խարտիային և Հնդկաստանի ԱՕԿ կանոնադրությանը, հայտնում է AP-ն:
Անդամակցության կասեցումը նշանակում է, որ Հնդկաստանի ԱՕԿ-ն այլևս ֆինանսական աջակցություն չի ստանա ՄՕԿ-ից, իսկ հնդիկ ատլետները չեն կարողանա մասնակցել ՄՕԿ մրցումներին ազգային դրոշի տակ:






