Հայաստանի ֆուտզալի հավաքականը EURO-2014 որակավորման փուլում մրցելու է Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի թիմերի հետ:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին ասել է, որ վիճակահանության արդյունքները գնահատում է նորմալ:
«Ուելսի հավաքականի մասին տեղեկություններ չունեմ, իսկ Բուլղարիայի և Հունաստանի հետ մենք հանդիպել ենք պաշտոնական մրցաշարերում և երկու խաղն էլ ավարտել ենք ոչ ոքի` 2:2 հաշվով: Այնպես որ, պետք է պայքարել»,- ասել է նա:
Ըստ Նազարեթյանի, հավաքականը պլանավորում է ընկերական հանդիպում անցկացնել և սպասում էին վիճակահանության արդյունքներին, որպեսզի ընտրեին մրցակիցներին նույն խաղաոճով հանդես եկող թիմ:
«Եթե դեկտեմբերին չհաջողվի խաղալ, ապա արդեն հունվարին կանցկացնենք այդ հանդիպումը և կմեկնենք Բուլղարիա»,- հավելել է մարզիչը:






