AM
1 June 2005 - 03:36 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Լեռնային Ղարաբաղի Տերտերի շրջանում Ադրբեջանի բանակի սպայի սպանության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Ավելին, նրա խոսքերով, նախօրեին փոխհրաձգություն ընդհանրապես չի եղել: Նշենք, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրման բանակը մայիսի 31-ին խախտել է հրադադարը, եւ Տերտերի շրջանում փոխհրաձգության պատճառով վախճանվել է ադրբեջանական բանակի զինվոր Զաֆար Խալիլովը: