AM
5 Դեկտեմբեր 2012 - 06:28 AMT

Երևանի ԱԱ. Հայտնի են Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկների մրցակիցների անունները

Դեկտեմբերի 6-ին Երևանում, որտեղ անցկացվում է բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, կկայանան կիսաեզրափակչի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի անդամներից կիսաեզրափակիչ են դուրս եկել Նիկոլայ Հարությունովը (81կգ) և Նարեկ Մելքոնյանը(+91կգ):

Հարությունովի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շահմանովը, իսկ Մելքոնյանինը` Անգլիայի ներկայացուցիչ Հյուգ Ֆարին:

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ: Եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 7-ին: