Վլադիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 69 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է 8-րդ տեղը: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը հավաքել է 290 կգ:
Առաջնությունն ընթանում է իսրայելական Էյլաթ քաղաքում, որտեղ մրցում են նաև մինչև 23 տարեկան ծանրորդները:
Զորիկ Պողոսյանը (69 կգ) 23 տարեկանների պայքարում ելույթն ավարտել է 5-րդ տեղում: Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 135 կգ ծանրաձողը, իսկ հրումում`165 կգ, և այդ վարժությունում զբաղեցրել է 3-րդ տեղը: Եվրոպայի հաղթողի կոչումը նվաճել է Արմեն Ալեքյանը (Ռուսաստան), որը ցույց է տվել 317 կգ արդյունք:






