ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իռլանդիա` դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։






