Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր և գրոսմայստերներ Անուար Իսմագամբետովի, Պյոտր Կոստենկոյի (Ղազախստան) և միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմևի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը:
Զավեն Անդրիասյանն ունի 4,5, Հովհաննես Գաբուզյանը` 4, Հրայր Սիմոնյանը` 3,5 միավոր, հաղորդում է armchess.am-ը:






