ԵԱՀԿ առաքելությունն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա: Դիտարկումը անց է կացվել Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի մոտ: Ղարաբաղյան կողմից դիտարկումն իրականացնող խումբը գլխավորել է ԵԱՀԿ Գործող Նախագահի Անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, դիտարկման առաքելության անդամներին իր առաջավոր դիրքեր դուրս չի հանել: Դիտարկումն անցել է նշված ժամանակացույցի համաձայն, զինադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այսօր Անջեյ Կասպշիկը կհանդիպի ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: