Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հանդիպել է ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանինհաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: Սենատոր Քոլմանը Հայաստանում էր գտնվում ամերիկահայ բարեգործ Ջերալդ Գաֆեսջյանի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի հրավերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը` տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Մեկնաբանելով սենատորի այցը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն ասել է. «Սենատորի այցը հիանալի հնարավորություն է գնահատել հայ-ամերիկյան գործընկերության բնագավառում արձանագրած հաջողությունները»: Արձանագրելով Հայաստանի մեծ առաջընթացը` նա ավելացրել է, որ դեռ շատ ավելին պետք է արվի հայ ժողովրդի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա ապահովելու համար: «Սենատոր Քոլմանը իր այցի ընթացքում -ս մեկ անգամ ընդգծեց այս փաստը», ավելացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: