AM
5 Դեկտեմբեր 2012 - 15:54 AMT

Եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչները կողմ են Պլատինիի` EURO-2016-ի վերաբերյալ գաղափարին

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը հայտարարել է, որ եվրոպական ֆեդերացիաներից շատերի ղեկավարները կողմ են ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի` EURO-2016-ի վերաբերյալ գաղափարին, հաղորդում է АР-ն:

Պլատինին առաջարկում է սկսած 2020թ-ից Եվրոպայի առաջնությունն անցկացնել ոչ թե մեկ երկրում, այլ գրեթե ամբողջ մայրցամաքում: Նշենք, որ վաղը կկայանա ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ կդիտարկվի այս հարցը: