AM
1 June 2005 - 08:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՆԱՏՈՐ ՆՈՐՄ ՔՈԼՄԱՆԻ ՀԵՏ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԱՄՆ սենատոր Նորմ Քոլմանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարդան Օսկանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, տնտեսական զարգացման հնարավորությունները եւ ժողովրդավարացման ընթացքը: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ սերտ համագործակցությունը թե երկկողմ, թե միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ այլ հարցերի շուրջ: