Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղար Միխայիլ Կրոտովին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը: Հանդիպման ընթացքում Միխայիլ Կրոտովը Ա.Բաղդասարյանին ծանոթացրել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին Հայաստանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության մասին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ԱՊՀ եւ ԱՊՀ ՄԽՎ-ի վերակառուցման ու հետագա կատարելագործման հեռանկարները: