Ճապոնիայում ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության բացման խաղը կսկսվի հոլանդացի մրցավար Ռիխարդ Նիվենհեյզենի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով:
Նիվենհեյզենը, ով դեկտեմբերի 2-ին որպես կողային մրցավար էր հանդես գալիս «Բեյթենբոյզ» և «Նյիվ Սլոթեն» հանդիպման ժամանակ, խաղից հետո հարձակման է ենթարկվել, որի հեղինակը, ինչպես ցույց է տալիս հետաքննությունը, իրականացրել են խաղի ֆուտբոլիստները: Հաջորդ օրը 41-ամյա մրցավարը զոհվել է:
Բացման խաղը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Յոկոհամայում:






