Միջազգային օլիմպիական կոմիտեն պարտավորեցրել է մի շարք Ազգային օլիմպիական կոմիտեների պատժել այն պաշտոնյաներին, ովքեր 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ ապօրինաբար տոմսեր են վաճառել: Նման որոշում է կայացվել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի երկօրյա նիստի ժամանակ:
Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա ՄՕԿ-ը սպառնում է զրկել մեղավոր ԱՕԿ-երին իր հովանավորությամբ անցկացվող բոլոր միջոցառումներին մասնակցելու իրավունքից:






