«Կրասնոդարի» հաձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը Մոսկվայի «Սպարտակ» դեռ չի ավարտվել, հաղորդել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբը:
Անցած ողջ շաբաթվա ընթացքում Մովսիսյանի տեղափոխության վերաբերյալ ստացվել է հակասական տեղեկատվություն, այդ թվում` պնդվել է, որ 25-ամյա հարձակվովի հետ պայմանագիրն արդեն ստորագրվել է: «Սպարտակի» գլխավոր տնօրեն Վալերի Կարպինը համապատասխան հարցին բացասական է պատասխանել, իսկ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հայտարարել է, որ Մովսիսյանն արդեն պայմանագիր է ստորագրել «Սպարտակի» հետ:
«Գործարքը դեռ ձևակերպված չէ, բայց մենք հուսով ենք, որ շուտով ամեն ինչ կլուծվի»,- հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը






