«Յուվենթուսի» գլխավոր մարզչի օգնական Անջելո Ալեսիոն խոստովանել է, որ «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը շատ կարևոր էր և բարդ: «Յուվենթուսը» պարտության է մատնել Դոնեցկի թիմին 1:0 հաշվով:
«Մենք շատ ուրախ ենք հաղթանակի, փլեյ-օֆֆ դուրս գալու և խմբում առաջին տեղի համար: Մենք հիանալի պատկերացնում էինք «Շախտյորի» ուժը, ուստի հասկանում էինք որ պետք է բարձրագույն որակի ֆուտբոլ ցույց տայինք: Եվ դա մեզ հաջողվեց: Առաջին հերթին «Շախտյորի» հարձակվողներին պետք էր զրկելու մանևրի համար տարածությունից: Վիլիանը, Ալեքս Տեյշեյրան, Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստներ են, բայց «Շախտյորը» խիստ կախված է իր հարձակվողների անհատական վարպետությունից: Ուստի նրանց հետ պետք է զգաստ լինել, եթե ցանկանում ես հաղթել»,- ասել է նա:
Ալեսիոն հույս ունի, որ 1/8 եզրափակչում իրենք չեն խաղա «Ռեալի» հետ, իսկ մնացած թիմերը, որոնց հետ կարող են հանդիպել, մոտավորապես նույն մակարդակի են:






