ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն չեն սատարի ԱՊՀ ֆուտբոլի միավորված առաջնություն անցկացնելու գաղափարին: Նման կարծիք է հայտնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի երկրներում ՖԻՖԱ-ի խորհրդատու Վալերի Չուխրայը:
«Համաշխարհային ֆուտբոլում տիրող իրավիճակը տարբերվում է նրանից, որն առկա է հոկեյում կամ բասկետբոլում: Ֆուտբոլում կարգն ավելի խիստ է, և թույլ չեն տա խախտել այլն: Բոլորի ուշադրությունը հիմա սևեռված է դրա վրա, բայց, հավաստիացնում եմ, ոչ Բլատերը, ոչ Պլատինին, ով աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահին, ԱՊՀ պաշտոնական առաջնության անցկացման թույլտվություն չեն տա: Ոչ պաշտոնապես մենք կարող ենք կազմակերպել առաջնություն, թեկուզ ԱՊՀ գավաթ, ընդ որում լուրջ ֆինանսական խթանով, բայց հաղթողները չեն հավակնի եվրագավաթի ուղեգրերի»,- նշել է նա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես տվել է իր համաձայնությունն ԱՊՀ մրցաշար անցկացնելու գաղափարին:






